Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները, դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ

Փետրվար 20,2025 21:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մամուլում և համացանցում տարածված հրապարակումներին այն մասին, թե Երևանի ավտոբուսները չունեն ձմեռային անվադողեր:

Ըստ Ասատրյանի՝ մեդիահոսքերից դատելով ստիպված է հայտնել՝  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով։

«Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու էր, ու վաղուց կայացած փաստ։

Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին, ինչի մասին, ի դեպ, արձանագրվել է նաև որոշ գործընկերների ֆբ-ի էջերում»,- գրել է Ասատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728