Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի տոնը` Նորակերտի գրադարանում

Փետրվար 20,2025 22:20

Նախօրեին Նորակերտի գրադարանում կայացավ միջոցառում` նվիրված Գրքի տոնին։ Միջոցառմանը ներկա էին Փարաքար խոշորացված համայնքի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Մանուկյանը, Նորակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Վեզիրյանը, Մշակույթի տան պատասխանատու Աիդա Ասատրյանը, նույն համայնքի գրադարանների պատասխանատու Սաթենիկ Ստեփանյանը, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի գեղարվեստական ղեկավար Նարինե Քոչարյանը, ուսուցիչներ, աշակերտներ և հյուրեր։

Միջոցառումը բացեց Նորակերտի գրադարանի գրադարանավար Սեդա Քոչարյանը։ Նա շնորհավորեց բոլորին տոնի առթիվ և կարևորեց գրականության և գրքի հանդեպ սերն ու նվիրումը, որ փոխանցվում է սերնդեսերունդ` հարստացնելով մարդու միտքը և նպաստելով մեր հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը։

Հնչեցին Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, հյուրերը հետաքրքիր գրքեր նվիրեցին Նորակերտի գրադարանին։

Օրվա առթիվ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Իլյա Հակոբյանի քույրը` Հասմիկ Հակոբյանը, «Իլյան» գիրքը նվիրեցի Նորակերտի գրադարանին և դպրոցին։

 

Ի. ԱՍԾԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728