Լրահոս
Օրվա լրահոսը

«37 տարի մեր կենսագրությունից գողացված է, մենք վերադարձել ենք այն նույն կետին, որտեղ գտնվել ենք 37 տարի առաջ»․ Բագրատ սրբազան

Փետրվար 20,2025 20:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«37 տարի առաջ այս օրը այս նույն կետն էր, նույն ձյունն էր, նույն մարդիկ էին, փոքրաթիվ մարդիկ էին, որոնք դուրս էին եկել այս նույն հրապարակ եւ իրենց հանձնառությունն էին հայտնում մեր ինքնության եւ ազատագրության համար»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա նշեց, որ 37 տարի մեր կենսագրությունից գողացված է, մենք վերադարձել ենք այն նույն կետին, որտեղ գտնվել ենք 37 տարի առաջ։

«Հարցնում են Արցախ վերադարձի հնարավորության մասին։ Ամեն ինչ հնարավոր է այս կյանքում, եւ 37 տարի առաջ, երբ մարդիկ այս նույն ձյան տակ այդ պրկումն ունեցան, ոչ ոք չէր մտածում, թե ինչ է լինելու հետագայում։ Բայց ազատագրվեց Արցախը, բայց առաջին հերթին ազատագրվեց Հայաստանը։ Հայաստանի ազատագրությունը երաշխիք դարձավ Արցախի ազատագրության, եւ նույնը լինելու է նաեւ այսօր»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728