Աբխազիայում նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո հակահայկական հռետորաբանությունը լայնորեն սկսել է տարածվել այն լուրերի ֆոնին, թե իբր հայ բնակչության մեծամասնությունը քվեարկել է ռուսամետ թեկնածու Բադրա Գունբայի օգտին (նրա մրցակիցը պրո-թուրքական Ադգուր Արձինբան է)։
Տեղի էթնիկ հայերը Գունբայի օգտին քվեարկել են քանի որ Ռուսաստանը մնում է նրանց անվտանգության հիմնական երաշխավորը՝ հատկապես թուրքամետ տարրերի սպառնալիքների պայմաններում:
Դրանից հետո հատկապես ընդդիմադիր ալիքները սկսեցին թշնամական տրամադրվել հայերի նկատմամբ: Անգամ շրջանառվող լուրերով թուրքամետ տարրերը առաջարկում են հայերի դեմ ջարդարարություն (պոգրոմ) իրականցնել, նաև կոչ է արվում այրել այն հայերին, ովքեր քվեարկել են Գունբայի օգտին:
Թուրքամետ թեկնածուի աջակիցները կոչ են անում «միջոցներ ձեռնարկել» հայերի դեմ նախքան ընտրությունների երկրորդ փուլը։
Կարդացեք նաև
Տեղի հայ համայնքը դիմել է Աբխազիայի կառավարությանը՝ խնդրելով միջամտել իրենց պաշտպանությանը՝ հաշվի առնելով այս նախագահական ընտրությունների ժամանակ ստացած սպառնալիքները։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք