Հասարակական-քաղաքական գործիչ, «Ժողովրդավարություն եւ արդարադատություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ասաց. «Երեկ Նիկոլ Փաշինյանը անոնսեց, որ երեկոյան «գաղափարական զրույց» է ունենալու քաղաքացիների հետ: Երեկ Նիկոլ Փաշինյանի զրույցը իրականում երկու մարդու հետ էր՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Նա երեկ Ալիեւին եւ Էրդողանին իր «գաղափարախոսական զրույցի» ժամանակ ասաց. «Այո, ես պատրաստ եմ Հայաստանը հանձնել թուրքական ենթակայության տակ, այո, ես պատրաստ եմ Հայաստանը հանձնել ադրբեջանա-թուրքական տանդեմին, միայն դուք ինձ երաշխիքներ տվեք, որ պահելու եք իմ իշխանությունը:
Հիշեք, մի քանի շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանը եւս մեկ ուղերձ է հղելու Ալիեւին եւ Էրդողանին՝ այլեւս աղերսելու, որ նրանք ոչ թե պահեն իր իշխանությունը, այլեւ աղերսելու է, որ Հայաստանը տալիս եմ ձեզ՝ դիմացը մեկ բան եմ խնդրում՝ փրկել իմ եւ իմ ընտանիքի կյանքը: Սրանք են Նիկոլի հիմնական կոդերը, հիմնական մեսիջները՝ ուղղված Ալիեւին եւ Էրդողանին:
Իսկ ինչի՞ է Նիկոլը փորձում սահմանադրության փոփոխությունը՝ ցնդաբանությամբ, թե վերջապես մենք պիտի հասկանանք, որ պետական մտածողություն չունեցող մարդու սահմանադրությունից պետք է գնալ…
Այս բառերի «понос»-ը ինչի՞ է ասում Նիկոլ Փաշինյանը: Որովհետեւ նոյեմբերի 24-ին Իլհամ Ալիեւը նորից հայտարարեց, որ չի ստորագրելու Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ փաստաթուղթ, մինչեւ Նիկոլ Փաշինյանը հանրաքվեով չհանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որի մեկ հատված վերաբերում է Արցախին: Իսկ Մյունխենում Ալիեւի, նույն է, թե Նիկոլ Փաշինյանի, խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ Հայաստանի ժողովուրդը պետք է փոխի սահմանադրությունը: Բառացի ցիտում եմ Հաջիեւին. «Պետք է անի հանրաքվե, հանի Անկախության Հռչակագիրը: Եվ դրանով Հայաստանի ժողովուրդը պետք է ցույց տա, որ երբեւէ այլեւս՝ 100 կամ 1000 տարի էլ անցնի, իրենք որեւէ հավակնություն չեն ունենալու Լեռնային Ղարաբաղի հանդեպ»:
Կարդացեք նաև
Եվ հիմա Ալիեւի պահանջը, Ալիեւի ուլտիմատումը Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես իր նախաձեռնություն, որ видите ли, մեր երջանիկ եւ անվտանգ ապրելուն հիմա էլ խանգարում է սահմանադրությունը:
Վատ լուր ունեմ Նիկոլ Փաշինյանի համար: Սիրելի հայրենակիցներ: Սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար անհրաժեշտ է, որ ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներից առնվազն 650 հազարը գնան եւ «այո» ասեն Ալիեւի պահանջին: Ուրեմն, եթե մեր երկրում կգտնվի թուրքի օրակարգը սպասարկող 650 հազար թրքամետ, ուրեմն ասելու բան չունեմ: Ես ավելի քան վստահ եմ, որ Նիկոլը ոչ միայն 650 հազար թուրքի լամուկ չի կարողանալու գտնել, նաեւ իր թիմակիցների մեջ չի կարողանալու գտնել գոնե մի 10 տոկոս, որ գնա եւ Ալիեւի պարտադրանքը կատարի:
Ի դեպ, նաեւ ասեմ, որ մեր սահմանադրությամբ ուղղակիորեն արգելված է՝ նույն օրն անցկացնել խորհրդարանական ընտրությունը եւ հանրաքվեն: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու նաեւ բերի, նույն օրը նշանակի, որ խորհրդարանական ընտրությունների տակ փորձի սղղացնել: Չի ստացվելու, Նիկոլ: Հայաստանի Հանրապետության քաղաքացուն դու ինչքան էլ անարգել ես, նվաստացրել ես, ինչքան էլ նրան ասել ես, որ քո դուխով լինելը թուրքի հպատակ լինելն է, միեւնույն է, չի լինելու, չես կարողանալու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ