Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որին այսօր իր տան դիմացից մարմնական վնասվածքներ պատճառելով, մեքենան կոտրելով, իր թիկնապահի հետ ձերբակալել էին ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, Շիրակի մարզային ոստիկանությունից ազատ արձակվելուն պես, լրագրողների հետ զրույցում ասաց․ «Հերթական լկտիություն ասեմ, թե ասեմ մարդու իրավունքների ոտնահարում, ես երկար տարիներ Ազգային ժողովում պատգամավոր եմ եղել, քաղաքապետ, բոլոր նախագահների ժամանակ եղել եմ, բայց էս ձևի վիճակ, ինչ-որ սրանք արեցին այսօր՝ ավտոմատներով, մարդուն գետին պառկեցնելով, քարշ տալով շան պես, էս ձևի․․․64-65 տարեկան մարդ ենք, բայց սրանք վարքագիծը, մասկեքը փակած՝ թուրքի շպիոն են բռնում, թուրք են բռնում, թե սրանով ինչ են ուզում ասեն։ Յանի զենք են ման գալիս վրեքս։
Ասում են՝ զենքդ ուրա, զենքդ ուրա, ասի զենքը ձեր վրեն է, մենք ինչի պիտի զենք վերցնենք, ում համար պիտի զենք վերցնենք, մի խոսքով Տիգրան ոտքն էին վնասել, մի խոսքով էսպիսի խուլիգանական ձևով բերել-հասցրել էին էստեղ»։
Վարդան Ղուկասյանն ասաց, որ որքան էլ փորձեն իրեն ճնշել, անկոտրում է։
Կարդացեք նաև
«Իրենք խաբար չեն, եթե տեսնեի, որ շարունակում են, ես երկրորդ հարկից ինձ կգցեի, խաբար չեն ես ինչի եմ ունակ։ Այսինքն իմ համար կարևորը ինքնասիրությունն է, ոչ թե էս ձևի․․․ Մարմինս ինչքան էլ կոտրեք, հոգիս չեք կոտրի, ես էնպիսի մարդ եմ, որ կոտրվող չեմ, ինձ հետ պետք է տղամարդավարի՝ տղան տղու հետ խոսա, հայրենիքի համար խոսա, երկրի համար խոսա, բայց էս մեթոդներով ես չեմ կոտրվի։
Ուզում ես հիմա ձեռս տապոռով կտրեմ, ես վախկոտ չեմ, արդյոք չեն հասկանում, բայց ես զարմանում եմ էս դեմոկրատիա քարոզող Նիկոլը այ էս ձևի բաներով է ուզում մարդկանց կոտրել, բայց գիտեցեք մինչև վերջ պայքարելու ենք», -հայտարարեց Ղուկասյանը։
Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը միշտ ասում էր, թողեք ժողովուրդը ընտրություն անի, մեկ է այդ ընտրայլը ուզի- չուզի պետության հետ պիտի աշխատի։
«Ձայն բազմաց,ձայն Աստծո, ժողովրդի ձայնը ինչո՞ւ եք ուզում այս մեթոդներով կոտրել, ես կոտրվողը չեմ, էդ շորերն էլ հագել են․․․ Գնացեք, թուրքը մտել է Հայաստանը կերել է, ընկել եք հայ տղեքի հետևից, թուրքի հետևից ընկեք, գետինը մտնիք, ինչ եք ընկել մեր հետևից, մինչև վերջ պայքարելու ենք, չենք վախենա։ Ես կոտրվողը չեմ»։
Նա նախազգուշացրեց, որ հեռու մնան իրենից, ինքը չի կոտրվում, այլ ավելի է բորբոքվում և եթե շատ համը հանեցին, վարչապետ կդառնա։
«Ինձանից հեռու մնացեք, դուք արեցիք, որ ես եկա քաղաքականության մեջ, դուք եք արել։ Ունեցվածքիցս բռնած՝ սաղ ժողովրդի ունեցվածքը խլում եք, այ ջեբկիներ, ինչ եք ուզում ժողովրդից, թողեք հանգիստ ապրենք։
էն Լևոն Տեր- Պետրոսյանն ասում էր՝ մեկ միլիոն ժողովուրդ պիտի լինի Հայաստանի Հանրապետությունում, Լենինականը պիտի լինի 10 հազարանոց գյուղաքաղաք, էդպիսի ծրագրերն իրականացնում եք, մեր պես տղեքին կամ բռնում եք կամ սպանում եք, կամ երկրից ղրկում եք, որ ստրուկները մնան։Դուք ինչ ուզանք անեք, չի ստացվի»,-հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Մեդիայի ուշադրության կենտրոնում վերջին օրերին Գյումրին է՝ բազմապիսի զարգացումներով։ Առաջիկայում ընտրություններն են, և մանր ու միջին տրամաչափի դերակատարները կրկին ջրի երես են դուրս եկել։
Ակնհայտ է նաև, որ շատ քաղաքական ուժեր, սեփական վարկանիշը կամ ուժերը չափելու նպատակով, համապետական ընտրություններից առաջ հայտ են ներկայացրել Գյումրիում և որպես քաղաքական դեմք առաջադրել այնպիսի ապիկար թեկնածուների, որոնք վաղուց վարկաբեկված, հեղինակազրկված և գյումրեցիներիս կողմից մերժված են։
Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, ինչպես և ինչը մարդկանց ձեռքից խլեցին, ինչքան և որտեղ ապօրինի դիզեցին։
Թե բա՝ քաղաքապետ ենք ուզում, թան էլ չէ՝ փրթած մածուն»։