Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա, ընկեր ջան, պետությունը դու ես, ես չեմ, դու իմ վրա ես գցում, որ ասես՝ Ղարաբաղը ես եմ տվե՞լ»․ Հրանտ Բագրատյան

Փետրվար 20,2025 19:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ղարաբաղ վերադառնալու երեք կռվան ունենք՝ մեկը Մինսկի խումբն է, մյուսը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, երրորդը՝ տարբեր ատյաններում տարբեր պետությունների հետ աշխատելը»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Մինսկի խումբը պետք է լուծարել, ինչպես Ալիեւն է ասում։ «Այսօր հայտարարեցին, որ իբր թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն չի գործում։ Չի գործում, դուրս արի, մուտիլոկվա։ Հանեց արցախցիներին վտարեց Արցախից, դրանից հետո 2024 թվականին հայտարարեց՝ եթե ես Արցախը չտայի, Հայաստան չէր լինի։ Ստացվում է, որ խոստովանեց, որ տվել է»,- ասաց նա։

Հրանտ Բագրատյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ասած իրական Հայաստանն այն է, որը դառնում է «պրոխոդնոյ դվոռ» բոլորի համար, այդ թվում՝ ադրբեջանցիների եւ թուրքերի։ «Այսպիսի ժուլիկ, այսպիսի խաբեբա ես չէի տեսել։ Ես չգիտեմ՝ իր կառավարման վերջը պետք է տալ։ Ասում է՝ պետությունը դու ես։ Արա, ընկեր ջան, պետությունը դու ես, ես չեմ, դու իմ վրա ես գցում, որ ասես՝ Ղարաբաղը ես եմ տվե՞լ։ Մենք 3000 տարվա ժողովուրդ ենք, որ Ենոքավանից մեկը գար, սենց կռուտիտներ աներ, մեզ վարի տա՞ր»,- ասաց Բագրատյանը։

Նա հավելեց, որ մարտի 6-ին հերթական հանրահավաքն է լինելու, ժողովրդից է կախված, պետք է ստիպել, որ Փաշինյանն այս տարի դիմում գրի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728