Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան քաղաք, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։
Կարդացեք նաև
Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի (բացի Վարդենիս և Մարտունի քաղաքներից), Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի, Թալինի տարածաշրջաններում, Երևան-Սևան 25-40 կմ-ին, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն