Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի կողմից արդեն ազդարարվեց, որ Հայաստանի այս Հանրապետությունն իրենք փորձում են լուծարել»․ Նարինե Դիլբարյան

Փետրվար 20,2025 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«1988 թվականի փետրվարի 20-ին մենք Բաքվի բանտերում գերիներ չունեինք, եւ չունեինք այնպիսի հասարակություն, որն անտարբեր է»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց «Միասին» շարժման համահիմնադիր Նարինե Դիլբարյանը։

«Երեկ երկու ուղերձ հրապարակվեց մամուլում՝ մեկը Նիկոլ Փաշինյանի ուղերձն էր, որի միտքը հետեւյալն էր՝ հերթական զիջումը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Իսկ մենք գիտենք, որ դա Իլհամ Ալիեւի հիմնական պահանջն էր։ Հայտարարվեց եւ արդեն ազդարարվեց, որ Հայաստանի այս Հանրապետությունն իրենք փաստորեն փորձում են լուծարել։ Բայց դրա հետ մեկտեղ հրապարակվեց այն ուղերձը, որը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հղել էր։

Եվ դա միայն Ռուբեն Վարդանյանի ուղերձը չէր, դա Բաքվի բանտերում շինծու դատավարությունների ու խոշտանգումների ներքո չկքող հայորդիների ուղերձն էր։ Ռուբեն Վարդանյանը ձեւակերպել է հետեւյալ խոսքը, որը մեր բոլորի համար է, որ այնտեղ՝ Բաքում դատում են ոչ միայն իրեն, այլ մի ամբողջ ժողովրդի, բոլոր այն մարդկանց, որոնք օգնել են Արցախին ու մասնակցել են Արցախյան ազատամարտին»,- ասաց Դիլբարյանը։

Նա հավելեց, որ Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելու պահանջով պահանջով դիմելու են Մինսկի խմբի համանախագահ պետություններին եւ միջազգային հանրությանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728