Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղյան շարժումը ոչ թե անցյալի մի էջ է, այլ նոր սերունդների պայքարի շարունակական ուղեցույց»

Փետրվար 20,2025 18:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանուն Արցախի» Միավորման հայտարարությունը Արցախյան շարժման 37-րդ տարեդարձի առթիվ Այսօր լրանում է Արցախյան շարժման 37-րդ տարին, որը հայ ժողովրդի պատմության մեջ դարձավ հայրենասիրության, միասնության և աննկուն կամքի խորհրդանիշ։ Ղարաբաղյան շարժումը չէր սահմանափակվում միայն պահանջներով. այն դարձավ ազատության, արդարության և ինքնորոշման համար մղվող պայքարի սկիզբ։

Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնականության պայմաններում ոչ մի ճնշում, ոչ մի բռնություն չի կարող կոտրել մեր ազգային ինքնությունը։ Այսօր, երբ Արցախը ժամանակավորապես բռնազավթված է, իսկ հայ ժողովրդի առջև կանգնած են նոր ու ծանրագույն մարտահրավերներ, փետրվարի 20-ի պատգամը մեզ հուշում է, որ պայքարը երբեք չի ավարտվում, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել։ Փետրվարի 20-ը հիշեցնում է, որ Արցախը սոսկ հող կամ պատմություն չէ, այլ՝ հայության ոգին, ինքնությունն ու իրականության անբաժանելի մասը։

Ղարաբաղյան շարժումը ոչ թե անցյալի մի էջ է, այլ նոր սերունդների պայքարի շարունակական ուղեցույց։ Այսօրվա պայքարը նաև հարգանքի տուրք է բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի, Մայր Հայաստանի, Հայոց պետականության և մեր ժողովրդի ապագայի։ Փետրվարի 20-ը մեզ պարտավորեցնում է միավորվել, ուժեղանալ և շարունակել պայքարը հանուն Արցախի, արդարության և ազգային արժեքների ու արժանապատվության պաշտպանության։

«Հանուն Արցախի» Միավորում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728