Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրության փոփոխության հարցը պետք է ընդհանրապես բացառենք, սրան պետք է հեռացնել իշխանությունից, ուրիշ ելք չունենք»․ Արամ Սարգսյան

Փետրվար 20,2025 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք պարտավոր ենք Արցախը պահպանել որպես հայկական, Արցախը Հայաստանի դարպասն է, Հայաստանը կդառնա անպաշտպան, եթե Արցախը հայկական չլինի»,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին, Արամ Սարգսյանն ասաց․ «Հատուկ այսպիսի օրեր է ընտրում՝ հասկանալով, որ փետրվարի 20-ն ազգային ազատագրական պայքարի, վերելքի օրն է։ Եվ հիմա ցնդաբանություններ են, առաջին կուրսում կուրսային են գրում այդպիսի հարցերով, էս տղան երեւի չի էլ գրել։ Ասածի ամբողջ իմաստը մեկն էր՝ Սահմանադրությունը փոխելը։ Ինձ համար միեւնույն է՝ ինքը գործակալ է, թե գործակալ չէ, այս ազգի շահերին հակառակ գնացվող մարդ է, թե ոչ, մեզ համար հասկանալի է, որ ինքն այսօրվա մեր պետության շահերը դրել է մի կողմ, իր անձնական խնդիրներն է փորձում կարգավորել։ Դրա համար Սահմանադրության փոփոխության հարցը մենք պետք է ընդհանրապես բացառենք, սրան պետք է հեռացնել իշխանությունից, ուրիշ ելք չունենք»։

Արամ Սարգսյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է նորից աշխատի, դա կբերի նրան, որ վերջապես նորից միջազգայնացված կլինի Արցախի հարցը։ Առանց միջնորդների այս հարցը չի լուծվի։ Արամ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի իրավունք ու լիազորություն չուներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու։ «Առանց հանրաքվե անցկացնելու այդպիսի որոշումը լեգիտիմ չէ, ինքը հանցագործություն է կատարել մեր պետության ու ժողովրդի դեմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728