Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Վարդանյանի վերաբերյալ հայտնի «ավտոբուսի գործով» դատական նիստն այսօր չկայացավ դատավոր Դավիթ Արղամանյանի վատառողջության պատճառով:
Չնայած ձյան տեղումներին, դատարանի առջեւ պառկած, դեմքին «Ձերբակալվածի՝ Սամվել Վարդանյանի, նկատմամբ ստոր բռնությունը վերադարձ է դեպի նողկալի անցյալ» գրությամբ բողոքի ակցիա էր իրականացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Նա Aravot.am-ին ասաց. «Երկար չեմ մնալու այստեղ, գնալու եմ: Ինչ հույս ունեմ, չգիտեմ: Բայց ես պարտավոր եմ անել այն, ինչ որ պետք է անեմ: Դա իմ պարտականությունն է: Ձյանը, ցրտին ասֆալտին պառկելը նորություն չի ինձ համար: Ուղղակիորեն Սամվել Վարդանյանի դեպքը եւ նման դեպքերը, որ տեղի են ունենում, ես վերապրում եմ բոլոր այն բռնությունները, որոնք իրականացվել են իմ նկատմամբ: Ես դրանք դեռ չեմ մոռացել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ