Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Նազարյան. Ժամանակն է կանգնելու հանուն Հայաստանի

Փետրվար 20,2025 17:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը կախված է քաղաքական ճիշտ որոշումներից։ Երբ ղեկավարությունը ձախողվում է` տուժում են սովորական քաղաքացիները՝ գործազրկությամբ, անվտանգության բացակայությամբ, անհույս ապագայով։

Բայց մենք այսպես չենք մնալու… Մենք պարտավոր ենք վերականգնել մեր երկիրը։

Ո՛չ մեկին իրավունք չունենք վստահելու մեր հայրենիքը։ Մեր պետության ճակատագիրը կախված է մեր վճռականությունից։ Ազգային անվտանգությունը չի կարելի զոհաբերել քաղաքական խաղերին ու նիկոլականների անհեռատեսությանը։

Հայաստանի շահը պետք է լինի ամեն ինչից վեր, բայց Փաշինյանը շարունակում է անհասկանալի քայլեր ձեռնարկել՝ մեզ անընդհատ մեկուսացնելով ու թուլացնելով։

Ես Սերժ Սարգսյանի կառավարման տարիների Հայաստանն եմ հիմա երազում՝ ուժեղ, ինքնավստահ, հարգված ու պաշտպանված։ Մենք չենք կարող զուտ դիտորդի դերում մնալ, երբ մեր երկիրը թուլանում է ներսից։
Պետք է պահանջենք պատասխանատվություն, ուժեղ անվտանգություն, ազգային շահերի պաշտպանություն։
Ժամանակն է կանգնելու հանուն Հայաստանի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728