Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանին ձերբակալել են իր տան դիմացից. որոշ մանրամասներ

Փետրվար 20,2025 17:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրին 12 տարի կառավարած նախկին քաղաքապետ, Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին ձերբակալել են տան դիմացից: Նա պատրաստվել է գնալ իր գրասենյակ, որն իր տնից հեռու չէ։ Այս մասին մեզ փոխանցեցին անակնկալի եկած հարազատները։ Նրանք զարմացած են ոստիկանության տարածած հաղորդագրությունից, թե Ղուկասյանի մոտ կարող էր զենք լինել։ Նրանք պնդում են, որ կան տեսախցիկներ։

ՆԳՆ-ն հաղորդել է, որ 2 անձ ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Նրանք տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի բաժանմունք։

Հարազատները զայրացած են, որ առանց ծանուցման ձերբակալել են։

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը սա կապում է ընտրությունների հետ` քաղաքական ենթատեքստ տեսնելով։ Ըստ նրա, հետազոտության արդյունքը ցույց են տվել, թեկնածուներից առաջին տեղում Վարդան Ղուկասյանն է, սա էլ պատճառ է դարձել ռեպրեսիաների։ Գագիկ Մանուկյանը համոզված է, որ այս պատմությունը մեծ աղմուկ կհանի։

Գագիկ Մանուկյանի ասելով` սա լավ նախադեպ չէ, ժողովրդավարական երկրի համար անհանդուրժելի է։

 

Ոստիկանության մարզային վարչության դիմաց մեծ թվով մարդիկ են հավաքված, Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամայիս Հայրապետյանը, որին սկզբում չեն թողել ներս մտնի, այժմ ներսում է։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728