Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն քանի՞ «խաղաղության» պայմանավորվածություն խախտեց Ադրբեջանը՝ անընդհատ նոր պահանջներ դեմ տալով։ Եվ քանի՞ անգամ Փաշինյանը գլուխը կախ կատարեց այդ ստորացուցիչ պահանջները. Հենրիխ Դանիելյան

Փետրվար 20,2025 17:26

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ Ադրբեջանի ագրեսիան ավելի է սրվում, Նիկոլը շարունակում է իր պատրանքային քաղաքականությունը։ Դիվանագիտական ու ռազմական սխալները Հայաստանը վերածել են անպաշտպան տարածքի։ Բայց մենք արժանի ենք առաջնորդի, որը կպայքարի, ոչ թե կհանձնվի։ Նիկոլն ասում է՝ «խաղաղության դարաշրջան»։ Բայց խաղաղությո՞ւն, թե՞ հերթական կապիտուլյացիան։

Արդեն քանի՞ «խաղաղության» պայմանավորվածություն խախտեց Ադրբեջանը՝ անընդհատ նոր պահանջներ դեմ տալով։ Եվ քանի՞ անգամ Փաշինյանը գլուխը կախ կատարեց այդ ստորացուցիչ պահանջները։

Կառավարության անգործությունը թշնամուն տալիս է այն, ինչ նա զենքով չի կարող վերցնել։ Նա մեզ տարավ պարտության, հետո՝ նվաստացուցիչ զիջումների։ Հիմա փորձում է ժողովրդին համոզել, որ սա «նորմալ» է։

Մի՞թե կարող էինք պատկերացնել, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ հնարավոր էր այս ամենը: Իհարկե ոչ։ Դրա համար հաղթող նախագահներին չի կարելի մի կողմ թողնել, ու իշխանությունը վստահել դավադիր ու ապաշնորհ մարդու, որը բացի իր կաշվից ու իշխանությունից, ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728