Լրահոս
Օրվա լրահոսը

«Համարում է՝ Արցախի հարցը փակել է, հերթը Հայաստանի հարցի փակմանն է տանում»․ Մետաքսե Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Փետրվար 20,2025 17:22

«Մենք 37 տարի առաջ վերածնունդ ապրեցինք և ի լուր աշխարհի, ի ցույց աշխարհի մեր միասնականությունը ցուցադրեցինք։ Կարծում եմ՝ 37 տարի հետո առավել քան ունենք դրա կարիքը։ Ունեինք մի մեծ տարբերություն, որ նույնիսկ խորհրդային տարիներին չունեինք ապազգային իշխանություններ»,-դիտարկմանը՝ Արցախյան շարժման 37-րդ տարեդարձն է, և չունենք Արցախի Հանրապետություն, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ի պատասխան լրագրողների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին առնչվող հարցադրումների՝ ասաց․ «55 րոպե լսել եմ, նույնիսկ տեղեր կան՝ կրկնակի եմ լսել։ Ամբողջ 55 րոպեում կարևորը մեկ-երկու րոպեն էր, որ այդ անձը հայտարարեց՝ չկա պետականություն, չունենք պետություն, և որպեսզի ինքը կառուցի պետություն և ունենա պետականություն, խիստ անհրաժեշտություն կա Սահմանադրության փոփոխության՝ այն էլ հանրաքվեի միջոցով՝ այսինքն՝ լուրջ փոփոխության։

Ակամայից տեղափոխվեցի հինգ-վեց տարի առաջ, երբ այդ նույն անձը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում-գոչում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Ես նմանեցրի երեկվա իր խոսքը հինգ-վեց տարի առաջ Վերածննդի հրապարակում ասվածին։ Այսինքն՝ Արցախից հետո մենք մտնում ենք հաջորդ փուլը, որտեղ հայտարարում է, որ ՀՀ-ն պատրաստ է՝ ի դեմս այս իշխանությունների, որ թշնամին գա ու տիրանա։ Նույն սցենարն եմ տեսնում ես հիմա, ինչ տեղի ունեցավ սկսած՝ 2019-ից, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից առ այսօր, որը շարունակվում է տեղի ունենալ։ Սա ամենալուրջ հայտարարությունն էր, որ արդեն Արցախի հայաթափումից հետո արվեց այս անձի կողմից՝ համարելով, որ Արցախի հարցը փակել է, հերթը Հայաստանի հարցի փակմանն է տանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728