Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանությունը չի կարող լուծել մեր խնդիրները, որովհետև ինքն է այդ խնդիրների արմատն ու գլխավոր պատճառը. Վահան Բաբայան

Փետրվար 20,2025 17:38

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե ուզում ես ուժեղ Հայաստան, պայքարիր դրա համար

«Վերափոխումը կենսական անհրաժեշտություն է». ասում է Նիկոլը։
Իսկ մե՞նք: Մեզ ո՞վ է հարցնում, երբ պետական համակարգը քանդում են սեփական քաղաքական շահերի համար: Երբ ժողովրդին ու նրա կառուցած պետությունը դարձրել են փորձադաշտ: Երբ թուրքերն են որոշում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Մեզ պե՞տք են արդյոք այդպիսի վերափոխումները։ Մեզ պետք չէ «երազային Հայաստան», մեզ պետք է իրական Հայաստանը՝ ազատ, արդար, ուժեղ և խաղաղ: Այնպիսին, ինչպիսին եղել է Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ՝ ազատ ու հայկական Արցախի հետ միասին։

«Իրական Հայաստանը» պետք է լինի ոչ թե բառերի, այլ գործողությունների մեջ: Նիկոլը տարիներ շարունակ խոստանում է փոփոխություններ, բայց ի՞նչ ենք ստացել: Արտագաղթ, գործազրկություն, պատերազմ,անկայունություն: Ժողովրդի մի մասը սոված է, հայրենիքը դատարկվում է:

Այս իշխանությունը չի կարող լուծել մեր խնդիրները, որովհետև ինքն է այդ խնդիրների արմատն ու գլխավոր պատճառը:

Ժամանակն է արթնանալու:
Եթե ուզում ես ուժեղ Հայաստան, պայքարիր դրա համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728