Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ընթացող դատավարությամբ՝ արդարադատության անվան տակ փորձ է արվում դատապարտել բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել արցախահայության կողքին. Լևոն Բաղդասարյան

Փետրվար 20,2025 16:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվի իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով, որպես սնմիջականորեն գործող իրավունք

Բաքվում ընթացող դատավարությամբ՝ Ռուբեն Վարդանյան և մյուսներ, արդարադատության անվան տակ փորձ է կատարվում դատապարտել բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել արցախահայության կողքին՝ պաշտպանելով վերջիններիս բնական իրավունքի նորմը, արժանապատվությունը։ Ավելին, վաղը բոլոր նրանք, ովքեր օգտվել են կարծիք հայտնելու իրենց իրավունքից կամ քաղաքական, իրավական, ռազմական գործողություններով տվյալ ժամանակյա իրենց գործառույթների իրավունքից, ևս հայտնվելու են նույն կարգավիճակում։

Բաքվի իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, որպես անմիջականորեն գործող իրավունք, ուստի իրականացվող դատավարությունը չի կարող որևիցե աղերս ունենալ արդարադատության հետ, իսկ տվյալ գործով անցնող անձինք, անկախ իրենց ով լինելուց, մարդկային լավ կամ վատ որակներ ունենալուց և այլն, իրավամբ, հեռահար նպատակներով պատանդ են վերցվել, ընդ որում, առանց դատական ակտի, կալանքի անվան տակ պատիժ են կրում, որը խոշտանգման դասական օրինակ է։

ՀՀ հիմնական օրենքի առաջին հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետությունն ունի պոզիտիվ պարտավորություն օգտագործելու իր իրավական, քաղաքական գործիքակազմը՝ դիմելու միջազգային կառույցներին։ Ընդ որում, առկա է նաև պետական անվտանգության խնդիր։

Այս դատավարությունը նաև պետք է մտահոգի տարածաշրջանում խաղացող բոլոր գերտերություններին, այնքանով, որքանով արցախահայերի իրավունքների պաշտպանության հետ կապված գերտերությունները ևս իրականացրել են տարբեր գործառույթներ, մասնավորապես իրավական, քաղաքական, նաև ֆինանսական միջոցների տրամադրում պաշտպանական միջոցներ ձեռք բերելու և այլն, որոնց իրավաքրեական գնահատականն այսօր տեղ է գտել բաքվի քրեական օրենսգրքի տասնյակ հոդվածներով առայժմ Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարությամբ։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728