Լրահոս
Օրվա լրահոսը

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը վարչապետ Նեթանյահուին, Իսրայելի ՆԳ նախարարին հորդորում է միջամտել

Փետրվար 20,2025 15:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայէլի վարչապետ տիար Բենյամին Նեթանյահուին արնոնայի (քաղաքապետարանի կողմից գանձվող հարկ-«Ա») հարցով:

Նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ քաղաքապետարանի ձեռնարկած գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար»,- հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը:

«Իսրայէլի վարչապետ պարոն Պենիամին Նեթանիահուին, ներքին գործոց նախարար պարոն Մոշէ Արպելին եւ կառավարական կոմիտէի ղեկավար պարոն Ցաչի Հանեկպիին կոչ կ՛ուղղենք, վճռականօրէն միջամտելու եւ անյապաղ սառեցնելու Երուսաղէմի Հայոց պատրիարքարանին դէմ քաղաքապետարանի բոլոր քայլերը: Մենք նաեւ կոչ կ՛ուղղենք` վերսկսելու այս կառավարական յանձնախումբի նիստերը` բացառապէս յանձնախումբի կողմէ սահմանուած ծիրին մէջ բանակցութիւններու միջոցով այս խնդիրին խաղաղ լուծում գտնելու համար», կը նշուի պատրիարքարանի հաղորդագրութեան մէջ», – ինչպես հայտնում է «Ազդակ» օրաթերթը, նշվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հաղորդագրութեան մէջ:

Ըստ անոր, ասիկա Երուսաղէմի քաղաքապետարանին կողմէ բացայայտ փորձ է` տնտեսական ճնշումներու միջոցով խարխլելու Հայոց պատրիարքարանը` նպատակ ունենալով նուազեցնել Պաղեստինի մէջ անոր ներկայութիւնը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգել էր, որ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը բռնագանձելու համար:Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել՝ փորձելով դադարեցնել վտարման գործընթացը այն գույքերի նկատմամբ, որոնք Պատրիարքարանը դարեր շարունակ տնօրինել է։ Հայցի լսումը նշանակված է 2025 թվականի փետրվարի 24-ին:

Հայցը ուղղված է գումարների հավաքագրման պատասխանատուի՝ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակցի գործողությունների դեմ, որը «որոշել» է, որ Պատրիարքարանն ունի անհասկանալի չափերի պարտք՝ հաշվի չառնելով վաղեմության ժամկետը և չտրամադրելով ենթադրյալ պարտքի հստակ հիմքը։ 

Հայկական Պատրիարքարանն այսպիսի աննախադեպ և անդառնալի միջոցառումների ենթարկվող միակ քրիստոնեական համայնքն է, ինչը կարող է ենթադրել նպատակային ճնշում նրա դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728