Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ-ում Թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրման և կարողությունների զարգացման գործընթացում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությունը

Փետրվար 20,2025 14:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է ՊԵԿ և ՄԱԶԾ արդեն իսկ կայացած համագործակցության հիմնական ուղղություններին։ Մասնավորապես, կարևորել է ՊԵԿ-ում Թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրման և կարողությունների զարգացման գործընթացում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՏՀԶԿ և ՄԱԶԾ համատեղ «Հարկային տեսուչներն առանց սահմանների» նախաձեռնության շրջանակում իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Նախնական գնագոյացման համաձայնագրի ընթացակարգերի շուրջ մեկնարկած ծրագրին, ինչպես նաև ՊԵԿ-ում հարկային ռիսկերի կառավարման համակարգի բարելավմանն ուղղված նոր ծրագրի ներդրմանն առնչվող մի շարք հարցերին։

Նախանշվել են նաև այն հիմնական ոլորտները, որոնք կարող են ներառվել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի առաջիկա հինգ տարիների ռազմավարական ծրագրում և որոնց ուղղությամբ կարող են իրականացվել տեխնիկական աջակցության նոր ծրագրեր։ Այդ ոլորտներն ընդգրկում են ոչ միայն տեխնիկական աջակցության վերոնշյալ շրջանակը, այլ նաև մաքսային ենթակառուցվածքների արդիականացման համապատասխան օժանդակություն։

Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են փոխգործակցության շրջանակի ընդլայնման և առավել ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728