Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուրջ 1 տարի հաջողությամբ իրականացնում է պարտականությունները». կառավարությունը հաստատել է Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Փետրվար 20,2025 13:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են ««Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել  է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:  Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը:

Նախարարի զեկուցմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել  «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի  ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել է մեկ հավակնորդ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Գևորգի Բարսեղյանը:

Մրցույթն ընթացել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամից 18-ը: Ռեկտորի  ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ Մանուկ Բարսեղյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր։

«Մանուկ Բարսեղյանը շուրջ 1 տարի հաջողությամբ իրականացնում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը: ՃՇՀԱՀ-ը մեր ամենադինամիկ զարգացող բուհերից է, որտեղ վերջին տարիներին ուսանողների թվի մեծ աճ է գրանցվել: Բուհի ներսում գործում են ավագ դպրոց, քոլեջ, որտեղ կան մասնագիտացված ուսուցման հնարավորություններ: Հաշվի առնելով Կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի քաղաքականությունը՝ կարևորում ենք նաև բուհում այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը»,- նշել է նախարարը՝ ներկայացնելով նորընտիր ռեկտորին։

Մանուկ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ իր փորձն ու գիտելիքը կծառայեցնի ՀՀ լավագույն բուհերից մեկի առաջխաղացման, կրթության մակարդակի միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ծառացած խնդիրների լուծման կարևոր գործին: Նա նաև տեղեկացրել է, որ վերջերս բուհը դարձել է Եվրոպական ճարտարապետության ասոցիացիայի լիիրավ անդամ՝ միջազգային  հեղինակություն ունեցող բազմաթիվ համալսարանների շարքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել Մանուկ Բարսեղյանին:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728