Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, շարունակում է մնալ»․ Արմեն Գրիգորյան

Փետրվար 20,2025 13:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ՝ դեռ 2020 թվականից սկսած։ Եվ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որեւէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ։ Այն եղել է ներքին գործընթաց եւ շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ Սահմանադրության փոփոխության մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահանջի  կատարումն է։ Նա շրջանցեց հարցի մյուս հատվածը՝ կարո՞ղ է երաշխավորել, որ Սահմանադրության հնարավոր փոփոխության արդյունքում Անկախության հռչակագիրը չի հանվի։

Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացի մասին հարցին էլ Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ եթե ինչ-որ իրադարձություն տեղի ունենա՝ հրապարակային կխոսվի այդ մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728