Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը 2025 թ. հունվարին ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Փետրվար 20,2025 12:50
pek

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի հունվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 55.2 մլրդ. դրամով կամ 31.1%-ով:

Մասնավորապես, հարկային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 220.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 34.6 մլրդ դրամով կամ 18.6%-ով: Իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 32.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի է 5.9 մլրդ դրամով կամ 21.8%-ով:

Այսպիսով, հարկային և մաքսային մարմիններն ընդհանուր հավաքագրել են 253.4 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 20.6 մլրդ դրամ: Արդյունքում, հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով պետական բյուջե մուտքագրվել է 232.8 մլրդ դրամ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728