Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն օր տեսնում եմ, թե ինչպես են Թուրքիայում և Ադրբեջանում մշակում Հայաստանի դեմ նոր գործողություններ, որոնք շատ արագ վերածվում են ծրագրերի. Վարուժան Գեղամյան

Փետրվար 20,2025 12:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Ամեն օր, երբ դուք զբաղվում եք ձեր գործերով, ես էլ զբաղվում եմ իմ առաջնային գործով՝ հետևում եմ, ուսումնասիրում եմ և վերլուծում են այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում ու Ադրբեջանում և նրանց շուրջ։
Դա իմ գործն է։

Ցավոք, ամեն օր ես տեսնում եմ, թե ոնց են այդ երկու երկրում մշակում Հայաստանի դեմ նոր գործողություններ, որոնք չեն մնում թղթի վրա. դրանք շատ արագ վերածվում են ծրագրերի, որոնց մասին մեր հանրությունը տեղեկանում է միայն այն ժամանակ, երբ մեզ ուղղված հարվածը հասնում է տեղ ու մեզ հերթական կորուստը պատճառում։

Ամեն օր ես տեսնում եմ, թե ինչպես են ծրագրվում Հայաստանի դեմ նոր պահանջները և որն է դրանց իրական նպատակը, այլ ոչ թե այն, թե ինչ են մեզ ու արտաքին աշխարհին հայտարարում։ Տեսնում և համոզվում եմ, որ այդ պահանջները ոչ մի կապ չունեն մեզ հետ խաղաղություն հաստատելու հետ։ Թուրք-ադրբեջանական կողմում կա բացառապես մեկ նպատակ՝ թուլացնել, մաշեցնել և բառիս ուղիղ իմաստով վերացնել հայկական պետությունը։ Ու չկա որևէ մեկը, որ կարող է հակառակում համոզել կամ առավել ևս՝ ապացուցել դա։ Չկա՛։

Այս պահին Հայաստանի դեմ դրված պահանջների ցանկը մեծ է։ Սահմանադրության փոփոխությունը՝ մեր սահմանադրության թուրքացումը դրանցից ընդամենը մեկն է, որը նպատակ ունի իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի թուրքացման՝ վիլայեթացման համար։ Ես տեսել եմ տասնյակ թուրքական քննարկումներ, հոդվածներ, ելույթներ, որտեղ նշում են, թե ինչու է դա պետք իրենց։

Իմիջիայլոց, Թուրքիան 1990-ականներից միշտ էլ փորձել է այս թեման ընդգրկել քաղաքական բանակցությունների օրակարգում, բայց Հայաստանի բոլոր իշխանություններից հանդիպել է կոշտ պատասխանի և ետքաշվել։

Այսօր պետք է հետևողականորեն մերժել սահմանադրության փոփոխության օրակարգը։ Այն կապ չունի հայերի ու Հայաստանի շահերի հետ։ Կապ չունի։
Որևէ պարագայում չպետք է մտնել նույնիսկ վերացական քննարկման մեջ այդ թեմայով։ Սահմանադրությունը փոխելու օրակարգը բացառապես թուրքական պահանջ է, որն էլ ավելի է մեզ թուլացնելու։

Հայաստանի անկախությունն ու անվտանգ ապագան Թուրքիայի պահանջով չի ձևավորվում։
Ուստի դեմ եմ վիլեյաթեցմանը, դեմ եմ թրքացմանը։ Ուժեղ ու զարգացող Հայաստանը կմտածի սահմանադրության մասին միայն այն ժամանակ, երբ դա իսկապես պետք լինի, այլ ոչ թե Անկարայից ու Բաքվից եկած հրամաններով։

Հոդվածներ ու վերլուծություններ թուրքական մամուլից, որտեղ երևում է, թե ոնց են Թուրքիան ու Ադրբեջանը պահանջում Հայաստանի սահմանադրության փոփոխություն։

Եթե դնեմ 2020 թ. նոյեմբերից հետո եղած բոլոր նմանատիպ հոդվածները, ելույթները, հայտարարությունները, ապա դուք հաստատ կջնջեք այս ալիքը, իսկ թելեգրամը ինձ կարգելափակի սփամի համար։

Չտրվե՛ք մանիպուլյացիային։

Ո՛չ թրքացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728