«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին՝ ուշադրություն հրավիրել Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի կողմից միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությանը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Միջազգային հանրությունը կարող է և պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։
Այս պարագայում լռությունը նույնքան դատապարտելի է, որքան հանցագործությունը։
Կարդացեք նաև