Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Բոլթոն․ «Թրամփի արտահայտությունները Զելենսկու և Ուկրաինայի մասին ամոթալի են»

Փետրվար 20,2025 11:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը քննադատել է Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Վլադիմիր Զելենսկու մասին արված հայտարարությունները՝ դրանք համարելով «ամոթալի»:

«Թրամփի արտահայտությունները Զելենսկու և Ուկրաինայի մասին երբևէ արված ամենաամոթալի խոսքերից են ԱՄՆ նախագահի կողմից։ Մեր աջակցությունը Ուկրաինային երբեք բարեգործություն չի եղել․ մեր սեփական կենսակերպը կախված է մեր ուժից արտասահմանում»,- գրել է Բոլթոնը իր X (նախկին Twitter) միկրոբլոգում։

Թրամփն ավելի վաղ հարցականի տակ էր դրել ԱՄՆ-ի շարունակական ռազմական ու ֆինանսական աջակցությունը Ուկրաինային՝ նշելով, որ եվրոպական երկրներն ավելի քիչ ներդրում են կատարում, քան Միացյալ Նահանգները։

«Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա [ղեկավարած] երկիրը փլուզվել է, և միլիոնավոր մարդիկ անտեղի մահացել են, և այդպես շարունակվում է…»,- սոցհարթակում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա Զելենսկուն անվանել է «համեստ հաջողություններով կատակերգու», որը «համոզել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին ծախսել 350 միլիարդ դոլար, պատերազմի մեջ մտնել, որը հնարավոր չէր հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր, բայց պատերազմ, որը նա, առանց ԱՄՆ-ի ու Թրամփի երբեք չի կարողանա կարգավորել»:

Դոնալդ Թրամփը հավելել է, որ «միակ բանը, ինչի մեջ նա՝ [Զելենսկին] լավ էր, Բայդենի հետ խաղալն էր, ինչպես ջութակի վրա են նվագում»՝ ավելի շատ ռազմական օգնություն ստանալու համար:

Բոլթոնը, որը նախկինում հաճախ է քննադատել Թրամփի արտաքին քաղաքականությունը, ընդգծել է, որ Ուկրաինայի պաշտպանությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Եվրոպայի, այլև ԱՄՆ-ի անվտանգության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728