Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդին անհնար է անվերջ խաբել, նրան հնարավոր չէ պարտադրել իր անկախ պետականության հիմնադիր փաստաթուղթը փոխարինել ՀՀ-ն Թուրքիայի արբանյակը դարձնող և կիսագրագետ մարդկանց կողմից ձևակերպված ցնդաբանությամբ. «Հայաքվե»

Փետրվար 20,2025 10:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թույլ չե´նք տա Հայաստանը վերածել թուրքական ծայրագավառի

Այսօր Արցախյան շարժման 37-րդ տարեդարձն է։ Արցախյան շարժումն ու առաջին պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակը մեր արդի պատմության առավել փառավոր էջերից են։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սկիզբ է առել որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ պատժելու Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողներին։ Արցախը մեր հայրենիքն է, այն կրկին հայացվելու է։ Արցախի ինքնորոշումը և Մայր հայրենիքի հետ վերամիավորումը հայ ժողովրդի հավաքական կամքն է՝ արտահայտված Հայաստանի անկախության հռչակագրով, և մենք հետևողականորեն շարունակելու ենք մեր պայքարը հանուն այդ կամքի իրացման:

Իսկ հակազգային օրակարգով Հայաստանում իշխանությունը զավթած վարչախմբի պարագլխի երեկվա «գաղափարախոսական ուղերձ» կոչվող ցնդաբանության վերաբերյալ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը․

• Հայաստանի Անկախության հռչակագիրը ընդունվել է Հայաստանի պատմության ամենաժողովրդավարական ու լեգիտիմ հիմունքներով ընտրված խորհրդարանի՝ ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն Խորհրդի կողմից՝ բացառիկ կոնսենսուսային պայմաններում։

• Անկախության հռչակագիրն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական կամքը և ձևակերպվել է Հայաստանի պետականաշինության, անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում ծանրակշիռ վաստակ, հանրային բարձր հեղինակություն ու հարգանք ունեցող այրերի կողմից։

• Հայ ժողովրդին անհնար է անվերջ խաբել, նրան հնարավոր չէ պարտադրել իր անկախ պետականության հիմնադիր փաստաթուղթը փոխարինել Հայաստանը Թուրքիայի արբանյակը դարձնող և կիսագրագետ մարդկանց կողմից ձևակերպված ցնդաբանությամբ։

«ՀայաՔվեն», որը դեռևս 2023 թվականից պայքար է ծավալել ՀՀ Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգությունների դեմ, հետևողական կշարունակի իր պայքարը և թույլ չի տա Հայաստանը թուրքական ծայրագավառի վերածել։ Սա վճռական հանգրվան է, և մենք կպաշտպանենք հայկական անկախ պետությունը:

«Հայաքվե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728