Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական առումով մանկամիտ քայլեր ենք իրականացնում, իսկ նախկին սերունդը մանկամիտ չէր. պատմաբան. «168 ժամ»

Փետրվար 20,2025 10:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպե՞ս հաջողվեց հայ ազգին, գտնվելով ԽՍՀՄ կազմում, ազատագրել Արցախը, ինչո՞ւ նույնը տեղի չունեցավ 2020 և 2023 թվականներին, ի՞նչ դասեր պետք է քաղել տեղի ունեցածից։

Պատմաբան Խաչատուր Ստեփանյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց, որ սերունդը, որը սկսեց Արցախյան շարժումը, ապրում էր իրական երազանքներով՝ ուներ հստակ երազանք՝ Անկախություն անենալ։

«Այդ սերունդը ստացել էր համապատասխան դաստիարակություն, չնայած մեծանում էին Խորհրդային Միությունում, բայց ազգային դաստիարակություն էին ստանում։ Չնայած Խորհրդային Միության տարիների ճնշումներին, մարդիկ կարողացել էին իրենց համար իրական ազգային երազանք ձևավորել ու հասնել դրան։ Ցավոք, հաջորդ սերունդը, որի մեջ նաև ես եմ, ապաշնորհ գտնվեց՝ ազատագրված, Անկախության առաջին քայլերն արած սերնդի գործը չշարունակելու առումով։

Ազգային պետություն ստեղծելուց հետո, ցավոք, մենք շեղվեցինք ազգային պետություն կառուցելու ճշմարիտ ուղուց։ Գնացինք ոչ սովորական պետություն կառուցելու ճանապարհով, ինչն էլ մեր ճակատագրական սխալն էր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Ստեփանյանը։

«Այսօր Արցախի կորուստը մեծամասնությունը շատ հեշտ տարավ, հակառակ դեպքում չէր հանդուրժի, մինչդեռ նախկինում այդպես չէր, մենք շատ ավելի ծանր էինք տանում փոքր կորուստները, օրինակ, պատերազմի ժամանակ մեկ գյուղի կորուստը։

Քաղաքական առումով մենք էլ մանկամիտ քայլեր ենք իրականացնում, իսկ նախկին սերունդը մանկամիտ չէր»,- ընդգծեց Խաչատուր Ստեփանյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ 168.am-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728