ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒԺՆ է՝
- դիմակայելու վերահաս վտանգներին,
- վերանորոգվելու կորուստների ցավից,
- խուսափելու անցյալի սխալներից,
- վերարժևորելու ներկան,
- հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,
- պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:
Կարդացեք նաև
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇՆ Է.
- Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:
- Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է՝
- հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,
- չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,
- թոթափելու անտարբերությունը,
- հաղթահարելու վախերը,
- չկորցնելու զգոնությունը,
- անվրեպ հաշվարկելու վտանգները,
- կրկին հասնելու հաղթանակի:
Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։
ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ: