Տարածքիս հետ կատարված ապօրինությունը վերահսկվել է գլխավոր դատախազի եւ քաղաքապետ Ավինյանի կողմից.
Դիմում եմ ձեզ, ԵԽ գլխավոր քարտուղար տիկ. Մարիա Պեյչինովիչ Բուրիչ
Հարգելի տիկ. Բուրիչ, 2007թ.-ից առ այսօր, շուրջ 17 տարի բողոքել եմ թաղամասի կեղծ գերակա շահի դեմ, որը պատճառ է դարձել գործող ՀՀ իշխանության համար՝ իմ հասցեում չգրանցված տարածքներիս հարցով իրականացնելու փոխկապակցված ապօրինություններ։ Ներկայումս վարչական դատարանում վիճարկվում է թաղամասի գերակա շահի օրինականության հարցը։ Թաղամասը գերակա շահ է ճանաչվել ՀՀ կառավարության 2007թ. հ.108-Ն եւ 2018թ. հ.332-Ն որոշումներով։ Կառավարության նշված որոշումներով իրականացվել են գործողություններ, որով խախտվել է թաղամասի բնակիչների՝ ՀՀ Սահմանադրությամբ վերապահված արժանապատիվ ապրելու իրավունքը։ Ուզում եմ հարցնեմ, ո՞վ պետք է փոխհատուցի թաղամասի բնակիչների՝ երկարուձիգ տարիների ընթացքում կրած բարոյական վնասը։
Հայաստանում, Ֆիրդուսի 33 թաղամասում անտեսվում է Կոնվենցիայի 1-ին արձանագրության առաջին հոդվածի պահանջը: Պաշտպանված չէ օտարման գոտու բնակիչը: Ֆիրդուսի 33 թաղամասը հանրային գերակա շահ է ճանաչվել ՀՀ կառավարության 2007թ. հ.108-Ն եւ 2018թ. հ.332-Ն որոշումներով: 2007թ.-ին թաղամասի սեփականատերերին հնարավորություն տրվեց Եվրոպական կոնվենցիայի պահանջի համաձայն վերականգնել իրենց սեփականության իրավունքն իրենց չգրանցված անշարժ գույքերի նկատմամբ:
Կարդացեք նաև
2007թ.-ին լուծում չտրվեց քաղաքացի Վ. Սաֆարյանի (մորս) սեփականության իրավունքի վերականգնման հարցին: Հասցեիս չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքների հարցը մերժվեց Երեւանի քաղաքապետարանի կեղծիքներով կազմված գրություններով: Գրություններում նշված կեղծիք հանդիսացող 1954թ. գույքաթերթը քրեորեն պատժելի արարք է՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի: Բացի այդ, կեղծ վեց կադաստրային քարտեզը հիմնավորելու համար, որ հասցեիս չգրանցված 244.44քմ տարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման տարածք: Կադաստրային քարտեզում 244.44քմ տարածքում գույքագրվեց Ֆիրդուսի 9 հասցեի գոյություն չունեցող տունը, որը գտնվում էր հասցեիս 244.44քմ տարածքից 100մ հեռավորության վրա: Քաղաքապետարանի կազմած գրություններով անտեսվեց հասցեիս կադաստրային գործի հիմք հանդիսացող՝ իրավունք հաստատող 1928թ. գույքաթերթը եւ գույքաթերթում գրանցված 1934թ. պետնոտարի հ.409 գրությունը, որի կապակցությամբ բողոքներս, հասցեագրված ՀՀ վարչապետին եւ ՄԻՊ-ին, թողնվեցին անարդյունք։
Բողոքներով խնդրել եմ տալ հանձնարարական պատկան մարմիններին՝ քաղաքապետարանին եւ կադաստրի կոմիտեին, կադաստրային քարտեզում ուղղում կատարելու եւ 1928թ. գույքաթերթը՝ իրավունք հաստատող փաստաթուղթը գնահատելու համար:
Վերը նշված փաստերով ակնհայտ երեւում է, որ պատկան մարմինները՝ քաղաքապետարանը եւ կադաստրի կոմիտեն, շարունակ կեղծիքներով խոչընդոտել են մորս՝ Վ. Սաֆարյանի օրինական իրավունքների պետական գրանցմանը 59քմ եւ 244.44քմ տարածքների նկատմամբ, որը Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի կոպիտ խախտում է:
Հասցեիս չգրանցված տարածքների մինչ օրս չլուծված հարցից ակնհայտ երեւում է, որ 2007թ.-ից Երեւանի իրար հաջորդող քաղաքապետերի եւ ներկայիս գործող քաղաքապետի՝ Տ. Ավինյանի գործելաոճը նույնական են:
Գործող քաղաքապետ Տ. Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը, Երեւանի քաղաքապետարանում 2007թ.-ից զբաղեցնելով բարձր պաշտոններ, կեղծիքներով մերժել է հասցեիս չգրանցված տարածքների պետական գրանցման հարցը:
Ֆիրդուսի 33 թաղամասը կրկին անգամ ճանաչվել է հանրային գերակա շահ ՀՀ կառավարության 2018թ. հ. 332-Ն որոշմամբ:
Քաղաքապետ Տ. Ավինյանը 2018թ. հ 332-Ն որոշման հիման վրա հասցեիս 59քմ ցանկապատված տարածքը գաղտնի հատկացրել է «Էլիտ-Հոլդինգ» ՍՊԸ-ին: Վերջինս 59 քմ ցանկապատված տարածքս գաղտնի կերպով փոսի է վերածել, որի մասին 03.04.2024թ.-ին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին: Հաղորդումս գլխավոր դատախազը թողել է անհետեւանք:
59քմ տարածքը 1928թ. գույքաթերթում հաշվառված հասցեիս տարածքի մասն է կազմում: Թեեւ «Էլիտ-Հոլդինգ» ՍՊԸ-ն 59քմ տարածքը գաղտնի կերպով փոսի է վերածել, դրանով չի սահմանափակվել քաղ. Վ. Սաֆարյանի իրավունքը 59քմ տարածքի նկատմամբ: Քաղաքացի Վ. Սաֆարյանը 59քմ տարածքի նկատմամբ ունի Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ: 59 քմ տարածքիս հետ կատարված ապօրինությունը վերահսկվել է գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի եւ քաղաքապետ Տ. Ավինյանի կողմից: Հասցեիս չգրանցված 59քմ տարածքի նկատմամբ վաղեմության ուժով Վ. Սաֆարյանի ձեռք բերած սեփականության իրավունքը հաստատված է 1928թ. գույքաթերթով, որը հանդիսանում է հասցեիս կադաստրային գործի հիմքը: 1928թ. գույքաթերթը հանդիսանում է նաեւ հասցեիս տնատիրության առքուվաճառքի պայմանագրի հիմքը։
Հայտնում եմ, որ հասցեիս չգրանցված տարածքների հարցով ՀՀ վարչական դատարանի կայացրած 04/06/2008թ.-ի վճռով քննվել է հասցեիս կադաստրային գործի հիմքերը վերականգնելու մասին հայցապահանջս։ Հասցեիս կադաստրային գործի հիմքեր են հանդիսանում 1928թ. գույքաթերթը եւ գույքաթերթում գրանցված 1934թ. պետնոտարի հ. 409 գրությունը։ Վարչական դատարանը 04/06/2008թ. վճռով մերժել է պահանջս՝ անտեսելով հայցիս հիմք հանդիսացող 1928թ. գույքաթերթը, որով վեճը թողնվել է չլուծված։
Հայտնում եմ, որ հասցեիս տարածքների հարցով ներպետական դատարաններում քննված գործերով կայացված որեւէ վճռով քննված չէ քաղ. Վ.Սաֆարյանի՝ մորս սեփականության իրավունքը հաստատող 1928թ.-ի գույքաթերթը եւ գույքաթերթում գրանցված 1934թ. պետնոտարի հ. 409 գրությունը։
Հայտնում եմ, որ ՄԻԵԴ-ի վճիռներով հաստատված է, որ չի եղել գեթ մեկ վճիռ, որով ՀՀ ներպետական դատարանները բավարարել են օտարման գոտու բնակչի պահանջը։
Ներպետական դատարանները խախտել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածը, որի համաձայն քաղ. Վ. Սաֆարյանը ունի իրավունք՝ վերականգնելու իր ոտնահարված իրավունքը չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքների նկատմամբ, որին առ այսօր լուծում տրված չէ: Եթե չլուծվի հասցեիս չգրանցված տարածքների պետական գրանցման հարցը, պետությունը պարտավորություն կխախտի:
Ներպետական դատարանները անտեսել են չգրանցված տարածքներիս հարցով թույլ տրված կեղծիքները։ Անտեսել են նաեւ «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ի կատարած ապօրինությունները եւ չեն գնահատել իրավունք հաստատող 1928թ. գույքաթերթը եւ գույքաթերթում գրանցված 1934թ. պետ. նոտարի հ. 409 գրությունը։
59քմ եւ 244.44քմ տարածքները հաշվառված են հասցեիս 1928թ. գույքաթերթում եւ գույքաթերթում գրանցված 1934թ. պետնոտարի հ.409 գրությամբ:
Իշխանական կեղծիքներով եւ թալանով զբաղված Երեւանի քաղաքապետը, գլխավոր դատախազը եւ ներպետական դատարանները անտեսել են չգրանցված տարածքներիս հարցով կատարվող ապօրինությունները, չեն գնահատել իրավունք հաստատող 1928թ. գույքաթերթը եւ գույքաթերթում գրանցված 1934թ. պետ. նոտարի հ. 409 գրությունը:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված գանգատներս թողնվել են անպատասխան: Պաշտպանն ունի մանդատ գնահատելու ցանկացած իրավունքի խախտում: Մինչդեռ պաշտպանն անտեսել է քաղաքապետարանի կեղծիքներով խախտված քաղ. Վ. Սաֆարյանի իրավունքը: Պաշտպանն իր լռությամբ հանցակից է դարձել Երեւանի քաղաքապետին՝ անտեսելով քաղաքապետարանի թույլ տված կեղծիքները տարածքներիս հարցով։ Կատարվածի կապակցությամբ հայտնել եմ իմ դժգոհությունները:
Հարգելի Գլխավոր քարտուղար, ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով, որ.
- Չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքների նկատմամբ մորս՝ քաղ. Վ. Սաֆարյանի իրավունքի խախտումը կեղծիքներով կատարել են ի պաշտոնե գործող անձինք։
- Չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքներիս պետական գրանցման հարցը թիվ ՎԴ/1517/05/22 վարչական գործով Վճռաբեկ դատարանի վարույթում է գտնվում։ Նշված գործով բազմակողմանի քննություն դեռ չի կատարվել։
- Եթե չլուծվի հասցեիս չգրանցված տարածքներիս պետական գրանցման հարցը, Հայաստանը, որպես պետություն, պարտավորություն կխախտի։
- Սույնով պահանջում եմ վերականգնել քաղ. Վ.Սաֆարյանի՝ կեղծիքներով խախտված իրավունքը իր հասցեին պատկանող տարածքների նկատմամբ, քաղ. Վ.Սաֆարյանին տալ նոր սեփականության վկայական իրական չափերով, նոր վկայականում ներառել հասցեի չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքները՝ 1928թ. գույքաթերթին եւ գույքաթերթում գրանցված 1934թ. պետ. նոտարի հ.409 գրությանը համապատասխան՝ լուծում տալով հասցեի չգրանցված տարածքների պետական գրանցման հարցին։
Եթե չլուծվի հասցեիս չգրանցված տարածքների պետական գրանցման հարցը, պետությունը պարտավորություն կխախտի: Պատկան մարմինների կեղծիքներին առ այսօր տրված չէ իրավական գնահատական:
Կատարվածով ակնհայտ երեւում է, որ Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2007թ.-ից պարտավոր է քաղ. Վ. Սաֆարյանին տալ նոր սեփականության վկայական իրական չափերով՝ ներառելով հասցեիս 1928թ. գույքաթերթում գրանցված 1934թ. պետ. նոտարի հ.409 գրությամբ հաշվառված, փաստացի 59քմ եւ 244.44քմ տարածքներս:
Դիմում եմ Ձեզ՝ կեղծիքներով խախտված իրավունքներիս վերականգնման համար: Պահանջում եմ տալ Վ.Սաֆարյանին՝ մորս, նոր սեփականության վկայական իրական չափերով՝ ներառելով հասցեիս չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքները:
ՀՀ, ԱՄՆ քաղաքացի
Անահիտ Սաֆարյանից
Երեւան, Ֆիրդուսի 33 թաղամաս,
Հանրապետության նրբ. 8ա
«Առավոտ» օրաթերթ
19.02.2025