Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնակալ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է արագ գործի, այլապես իրեն երկիր չի մնա». Թրամփ

Փետրվար 19,2025 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». «Զելենսկին սարսափելի վատ աշխատանք է կատարել, նրա երկիրն ավերված է», – հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ TruthSocial կայքում արված գրառմամբ:

ԱՄՆ նախագահը նշելով, որ Զելենսկին հրաժարում է ընտրություններից՝ հավելել է, որ ուկրաինական հարցումներում նա շատ ցածր վարկանիշ ունի, և «միակ բանը, որում լավ էր, Բայդենին մատների վրա խաղացնելն էր»։ «Բռնակալ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է արագ գործի, այլապես իրեն երկիր չի մնա», – նշել է նա:

«Պարզապես մտածեք. բավականին հաջողակ կատակերգու Վլադիմիր Զելենսկին Ամերիկայի Միացյալ Նահանգներին համոզեց 350 միլիարդ դոլար ծախսել մի պատերազմի վրա, որը երբեք հնարավոր չէր հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր: Միացյալ Նահանգները 200 միլիարդ դոլարի ավելի գումար է ծախսել, քան Եվրոպան, և Եվրոպայի գումարը երաշխավորված է, մինչդեռ Միացյալ Նահանգները ոչինչ չի ստանա: Ինչո՞ւ քնկոտ Ջո Բայդենը չպահանջեց, որ այս հարցում հավասարություն լինի, քանի որ այս պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի, քան մեզ համար: Բացի դրանից՝ Զելենսկին խոստովանում է, որ գումարի կեսը, որ մենք ուղարկել ենք իրեն, «կորել է», – գրել է Թրամփը:

Թրամփը պնդել է, որ հաջողությամբ բանակցում են Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու շուրջ:

«Մի բան, որ բոլորն էլ ընդունում են, որ միայն Թրամփն ու Թրամփի վարչակազմը կարող են անել: Բայդենը երբեք չփորձեց, Եվրոպան չկարողացավ խաղաղություն բերել, և Զելենսկին հավանաբար ցանկանում է պահպանել այս իրավիճակը և օգտվել ստացվող օգնությունից: Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի վատ աշխատանք է կատարել, նրա երկիրն ավերված է, և միլիոններն անտեղի մսխվել են: Եվ այսպես շարունակվում է», – նշել է ԱՄՆ նախագահը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728