Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում է:
Փետրվարի 17-18-ը Նիդերլանդների Թագավորության Ամստերդամ և Հաագա քաղաքներում Զարեհ Սինանյանն ունեցել է հանդիպումներ Նիդերլանդներում Սփյուռքի գործերի հանձնակատարների, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների, «Աբովյան» մշակութային միության ղեկավար կազմի և նիդերլանդաբնակ երիտասարդների հետ:
Գլխավոր հանձնակատարը բոլոր հանդիպումներին մանրամասն ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող միջոցառումները, ծանոթացել Նիդերլանդներում հանձնակատարների գործունեությանը, պատասխանել համայնքի ներկայացուցիչների կողմից հնչեցրած հարցերին և քննարկել առաջիկա ծրագրերն ու համատեղ աշխատանքները:
«Աբովյան» մշակութային միության ներկայացուցիչների և նիդերլանդաբնակ երիտասարդների հետ համատեղ հանդիպմանը Զարեհ Սինանյանը կարևորել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը Նիդերլանդներում հայ համայնքի կյանքին և Հայաստանում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվող միջոցառումներին, որոնք միտված են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներուժի ներգրավմանը:
Կարդացեք նաև
Այս համատեքստում Գլխավոր հանձնակատարը հրավիրել է երիտասարդներին մասնակցելու այս տարվա Ազգային երիտասարդական 2-րդ համաժողովին, որն անցկացվելու է 2025 թ. ամռանը՝ Երևանում:
Հանդիպմանը մասնակցել են Նիդերլանդներում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Մաթո Հախվերդյանը և Հայկ Ազիզբեկյանը, գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի նախորդ տարիների մասնակիցներ Հայկ Խանամիրյանն ու Աստղիկ Հախնազարյանը:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ