Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար զիջման քիչ ցավոտ տարբերակ չկա: Կա միայն մեկ տարբերակ՝ պրոհայկական. Թևան Պողոսյան

Փետրվար 19,2025 23:20

Եթե նույնիսկ վաղը Նիկոլ Փաշինյանը գնա, Ադրբեջանի հետ սահմանին կանգնի, ասի՝ բացել եմ, եկեք, անցեք, դա Ադրբեջանին ձեռնտու չի լինելու, քանի որ Բաքուն շահագրգռված է իր ուզածն ուժով ստանալ, որ ասի՝ իմ զորքը մտել է, վերահսկողությունն իմն է:

Հայաստանի համար զիջման քիչ ցավոտ տարբերակ գոյություն չունի: Կա միայն մեկ տարբերակ՝ պրոհայկական:

«Երկու վախը մահ է». պետք է հասկանանք, որ մենք կա՛մ գիտակցված գնում ենք մահվան՝ ոչինչ չանելով, կա՛մ պատրաստ ենք լինում ռազմական առճակատման սցենարով պաշտպանելու Սյունիքը:

Մեր թշնամիները չեն ուզում մեզ հետ հաշտության փաստաթուղթ ստորագրել. երկու անգամ է փաստաթուղթ ստորագրվել, երկուսն էլ զինադադարի մասին են եղել

Փետրվարի 13-20-ը պետք է լինի մեր ազգային զարթոնքի ընկալման շաբաթը, որ ունենանք այն երազանքը, որ մի օր Արցախյան շարժման տոնը՝ փետրվարի 20-ը, նշենք Ստեփանակերտի Ազատության հրապարակում:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյան

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728