Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական համագործակցությունը մեդիա դաշտում նոր փուլ է մտել

Փետրվար 19,2025 23:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում տեղի է ունեցել հատուկ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Թուրքիայի և Ադրբեջանի միջև մեդիա ոլորտում ռազմավարական համագործակցության 5-ամյակին: Միջոցառումը համատեղ կազմակերպել են Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության Բաքվի գրասենյակը և Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը:

Հանդիպմանը ներկա են գտնվել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը և Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալության նախագահ Ահմեթ Իսմայիլովը: Միջոցառման ընթացքում ընթերցվել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի ուղերձը, որտեղ հատուկ կարևորվել է երկու երկրների միջև ստեղծված համատեղ մեդիա հարթակի դերը:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Աքգյունը շեշտել է մեդիա համագործակցության առանցքային նշանակությունը՝ հատկապես ընդգծելով միջազգային հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու կարևորությունը: Նա վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում:

Սոցիալական հետազոտությունների կենտրոնի նախագահ Զահիթ Օրուչն իր հերթին նշել է, որ երկու երկրները տեղեկատվական դաշտում բախվում են նույն մարտահրավերներին, և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է ուժեղացնել համատեղ աշխատանքը: Քննարկման մասնակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը մեդիա ոլորտում՝ ընդհանուր շահերի պաշտպանության նպատակով:

Դեսպան Աքգյունը, անդրադառնալով «Երկրորդ ղարաբաղյան» պատերազմի ընթացքում Թուրքիայի անսասան աջակցությանը Ադրբեջանին և 2023թ. փետրվարյան երկրաշարժերից հետո Ադրբեջանի օգնությանը Թուրքիային, վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ իր բոլոր կարողություններով կանգնելու ադրբեջանցի եղբայրների կողքին: Նա պնդել է, որ ոչ մի ուժ չի կարող խախտել Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը:

Խոսելով «Երկրորդ ղարաբաղյան»  պատերազմի ընթացքում թուրքական մեդիայի դերի մասին՝ Աքգյունը շեշտել է, որ առանց մեդիա համերաշխության շատ ավելի դժվար կլիներ աշխարհին հասկացնել իրենց գործը:

Անդրադառնալով որոշ շրջանակների կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ իրականացվող վարկաբեկման արշավներին, Օրուչը նշել է, որ երկու երկրներն ունեն նույն հակառակորդները տեղեկատվական ճակատում: Նա շեշտել է, որ այդ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով:

 

Ermenihaber.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728