Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գիրքը

Փետրվար 19,2025 22:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լույս է տեսել պատմաբան–արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գիրքը։

Մենագրությունը նվիրված է Ադրբեջան պետության առաջացման, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին։ Աշխատանքում քննարկվել են 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս իսլամադավան բնակչության շրջանում սկսված գործընթացները, 1918–1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքները ու պայմանները, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։

Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են արխիվային մի շարք նորահայտ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նորովի լուսաբանելու խորհրդային ժամանակաշրջանում ներադրբեջանական զարգացումները։

Հայ գիտական շրջանակներում նմանատիպ առաջին աշխատությունն է՝ նվիրված Ադրբեջան պետության պատմությանը։ Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի աջակցությամբ։

 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728