Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին եղել է Իտալիայի Պատգամավորների պալատում՝ հանդիպելով Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:
Բարձր գնահատելով երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ թիրախային աշխատանքի արդյունքում հայ-իտալական հարաբերությունները կհասնեն զարգացման նոր մակարդակի:
Իտալացի պատգամավորներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին երկու երկրների խորհրդարանների աշխատանքները սերտացնելու հարցում ներդրած ջանքերի համար եւ ընդգծել, որ շարունակելու են աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Քննարկումների առանցքում են եղել նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ