Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Ասելու՝ մի կողմից որոշակի բաներ կան, մյուս կողմից՝ շատ բան էլ չկա:
Պարզ է, գաղափարաՓոսությունն ընդամենը Ադրբեջանի պահանջից ածանցվող որոշումն է:
Հարց այն է, թե ինչու՞ հիմա: Միթե՞ Փաշինյանը ստիպված էր: Բայց, օրինակ, չէ՞ որ ԵՄ դիտորդները սահմանին կանգնած են, իսկ մանդատն էլ երկու տարով երկարաձգել են, որ Փաշինյանը չլինի ստիպված, այն էլ ստիպված ընդունել Հայաստանի ներքին գործերին Ադրբեջանի միջամտությունը:
Սա, ի դեպ, եւս մի վկայություն է, որ իրավիճակի կայունության հետ լայն իմաստով այդ առաքելությունը չունի կապ:
Երկրպագուները թող երկրպագեն, բայց քաղաքականությունը գնում է իր ընթացքով, եւ այդ ընթացքի շրջադարձային փուլում Փաշինյանը հայտարարում է Ադրբեջանի առանցքային պահանջներից մեկի կատարմանն առնչվող որոշման մասին:
Հիմա կասեմ տարօրինակ մի բան: Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը պարզ է, հասկանալի: Նա ավելին չի անելու, չի էլ կարող, դա է իրավիճակի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատկերը:
Եվ գլխավոր հարցը այն է, թե՝ իսկ ի՞նչ է կարող Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի մնացյալ մասը:
Փաշինյանը բարձրաձայնում է, ըստ էության, Ադրբեջանի պահանջը, բայց չէ՞ որ դա նաեւ մարտահրավեր, ձեռնոց է Հայաստանի քաղաքական դասին:
Կարո՞ղ է այդ դասը տապալել հանրաքվեն, եւ գլխավորը՝ ստանձնել այն տապալելու պատասխանատվություն»: