Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ղևոնդյան. «Մի կողմ թողնելով, որ «ուղերձի» մի հատվածն ընդհանրապես ցնդաբանություն է, գլխավոր խնդիրն այն է, որ նա խորապես հավատում է այն ամենին, ինչ ասում է»

Փետրվար 19,2025 21:12

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը գրում է.

«Ինչպես բոլոր նրանց մոտ, ովքեր երկար տարիներ միանձնյա իշխանություն ունեն, Փաշինյանի մոտ էլ արդեն սկսում է արմատանալ սեփական դերի՝ «մեսիայի» կամ «փրկիչի» պատկերացումը:

Մի կողմ թողնելով, որ «ուղերձի» մի հատվածն ընդհանրապես ցնդաբանություն է՝ փիլիսոփայության, քաղաքագիտության, հոգեբանության կենսաբանության, տնտեսագիտության և այլ գիտությունների տեսանկյունից, գլխավոր խնդիրն այն է, որ նա խորապես հավատում է այն ամենին, ինչ ասում է:

Լավ կլիներ, որ Հայաստանում կամ կիսանախագահական համակարգը վերականգնվեր՝ 2 անգամ 4 տարով (ոչ թե 5) նախագահի անձը սահմանափակելու պարտադիր պայմանով, կամ  գոնե նման սահմանափակում մտցվեր վարչապետի թեկնածուի համար:

8 տարին այն առավելագույն սահմանն է, որի դեպքում իշխողի իրականությունից կտրվելը չի դառնում վտանգավոր պետության համար: Հակառակ դեպքում այս դեգրատացիան անխուսափելիորեն անդրադառնալու է իշխանություն-հասարակություն հարաբերությունների որակի վրա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728