Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը գրում է
Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է.
- Կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հերթական պահանջը։
Փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցին (դրանք լիարժեք հանվելու են), այլև հնարավորություններ են ստեղծվելու թուրքական հաջորդ պահանջները կատարելու համար՝ հանգեցնելով Հայաստանի անկախության կորստին։
- Սահմանադրական փոփոխությունների գնով ևս մի փոքր երկարացնել սեփական իշխանությունը։
Հայաստանի այսօրվա խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի։ Այն բացառապես թուրք-ադրբեջանական պահանջ է։
Կարդացեք նաև
Այս թեմայով ցանկացած այլ ոճի քննարկում կոչված է մոլորեցնելու մեզ և հերթական կորուստներին տանելու։
Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի ոչ թե հարևան երկրի ղեկավարի պահանջով, այլ հայ ժողովրդի կարծիքը, մեր պատմության դասերը հաշվի առնելով։ Իսկ մեր պատմությունը քրիստոնեության պահպանման և տարածման համար մղված պայքար է։ Ուստի մեր սահմանադրության մեջ առաջին հերթին պետք է նշվի Աստծո՝ Սուրբ Երրորդության անունը, երկրորդ հերթին պետք է նշվի, որ մեր երկրի տարածքում է ստեղծվել Եդեմական Այգին, առաջին մարդը և ի վերջո այստեղ է կանգ առել Նոյյան Տապանը, ոստի մեր ազգը ունի միսիա նախ և առաջ Աստծո առջև, պահպանելու և տարածելու բիբլիական արժեքները։ Մեզ պետք է նախ և առաջ գաղափարախոսական պետություն՝ քրիստոնեական գաղափարախոսությամբ և արժեհամակարգով։