Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում կայացավ «Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» ժողովածուի շնորհանդեսը

Փետրվար 19,2025 20:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ու պատմության ֆակուլտետների հետ համագործակցությամբ փետրվարի 19-ին ԵՊՀ-ում կայացավ «Հայոց եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» ժողովածուի շնորհանդեսը։

Ժողովածուն ներառում է համանուն գիտաժողովի զեկուցումները, որը կայացել էր անցած տարի և անդրադառնում էր հայոց եկեղեցու դերի վերարժևորմանը, հատկապես՝ հայ ժողովրդի պատմության օրհասական օրերին։

Շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրված․ այն գիրք նվիրելու օրվան համընթաց էր, որը նաև մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Մարդ, ով ոչ միայն մեծ գրող էր, այլև՝ ազգի ցավով ու ճակատագրով ապրող և պայքարող մտավորական։

Շնորհանդեսը բացվեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի ողջույնի խոսքով։ Նա անդրադարձավ գրքում զետեղված նյութերի կարևորությանը՝ մատնանշելով, որ հատկապես մեր օրերում անչափ կարևոր է անցած ճանապարհի վերարժևորումը, անցյալի դասերից ճիշտ եզրահանգումները և այդ ճանապարհին հայոց եկեղեցու դերի ճիշտ գնահատումը։

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, պ․գ․դ, պրոֆեսոր  Էդիկ Մինասյանը, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․դ․ Արման Եղիազարյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը, պ․գ․թ․, դոցենտ Մելանյա Բալայանը, պ.գ.թ. Արմեն Կարապետյանը։

Միջոցառման ընթացքում Ռուզան Առաքելյանը ներկայացրեց նաև Համազգայինի կողմից հրատարակված վերջին  գրքերը ու օրվա կապակցությամբ դրանք նվիրեց ուսանողներին։

 

Համազգայինի Երևանի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728