«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ձեւակերպված ու ամբողջականացված չէ մի փաստաթղթի մեջ, որտեղ հնարավոր լինի ծանոթանալ այդ գաղափարախոսությանն ու որդեգրել: Այս ուղերձի առանցքային նպատակն է ձեզ ներկայացնել իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս ընթացքում մշակել ենք: Իսկ ինչի համար է գաղափարախոսությունն ու ինչ գործնական նշանակություն ունի: Այն մի ծրագիր է, մի շրջանակ, որը պայմանավորում է այն որդեգրած խմբի, ժողովրդի պետության գործողությունները երկարաժամկետ կտրվածքով՝ անկախ նրանից ամեն օր մենք այդ գաղափարախոսությանը հղում անո՞ւմ ենք, թե՞ չէ, բայց մեր ամենօրյա կամ այդ գաղափարախոսությունը որդեգրած հանրության, պետության ամենօրյա գործողությունները բխում են կամ սնվում են այդ գաղափարախոսությունից»,- այսօր ուղիղ եթերով, իր բնորոշմամբ, գաղափարախոսական ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրական Հայաստանը, նրա խոսքով, Հայաստանի հանրապետությունն է՝ միջազգային 29 հազար 743 քկմ տարածքով ճանաչված:
Իրական Հայաստանի մասին նախագիծը, ըստ նրա, հիմնված է 14 հիմնական դրույթների վրա. «Ուժեղացրու պետությունդ: Հայրենիքը ամենանվիրական հասկացություններից է, բայց այն չի առնչակցվում իրական ավարտականությունների համակարգին, ունի աշխարհագրական ընկալման տարբերակներ: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ ՀՀ հետ: Հայրենասիրությունը այդ պետության շահերի, դրանում սահմանված պարտականությունների ու իրավունքների համակարգի հետ: Հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդը ինքն իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլեւ պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր: Պետության մեջ հաստատված սահմանադրական կարգը ընկալի որպես համակեցության իր մասնակցությամբ ու որոշմամբ ձեռքբերված համաժողովրդական պայմանավորվածություն: Այս համակարգի համար էական է հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ