Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունն այսօր հետևել է երկրի ցամաքային զորքերի կողմից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին, հաղորդում է APA գործակալությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ, «Տագնապ» հրամանով մարտական պատրաստության բերված ստորաբաժանումները վերատեղակայվել են զորավարժությունների անցկացման շրջանում, որից հետո «քայլեր են ձեռնարկել քողարկման, ինչպես նաև ժամանակակից միջոցների և մեթոդների կիրառմամբ ինքնապաշտպանության կազմակերպման ուղղությամբ»։
Կարդացեք նաև