Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ. Պուտին

Փետրվար 19,2025 18:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սպուտնիկ Արմենիա». Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով վերադառնալ բանակցությունների։ Մոսկվան երբեք չի հրաժարվել այդ բանակցություններից, Եվրոպայի հետ երկխոսությունից։ Եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևը նույնիսկ իրեն արգելել է բանակցել Մոսկվայի հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Էր Ռիադում կայացած բանակցություններին ԱՄՆ ներկայացուցիչները բաց էին միասին աշխատելու համար։ ՌԴ–ի և ԱՄՆ-ի երկխոսության համար միջնորդներ պետք չեն։ Բարձր եմ գնահատում բանակցությունների արդյունքը։ Մոսկվան և Վաշինգտոնը նաև առաջին քայլերն են արել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և Պաղեստինում համագործակցության ուղղությամբ։

Ռուս և ամերիկացի դիվանագետների արտաքսումը ոչ մի լավ բանի չի բերի, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը կվերսկսվի։

ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների մասին. «Ուրախ կլինեի հանդիպել Թրամփի հետ, բայց հանդիպումը պետք է նախապատրաստել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728