Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկը մեկնարկում է դրամային պարտատոմսերի միանգամից երկու  տեղաբաշխում

Փետրվար 19,2025 17:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ակբա բանկը, 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2025 թվականի ապրիլի 10-ը ներառյալ, հրապարակային առաջարկով մեկնարկում է արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի միանգամից երկու տեղաբաշխում՝ համապատասխանաբար 3.000.000.000 (երեք միլիարդ) և 4.000.000.000 (չորս միլիարդ) ՀՀ դրամ ծավալով։

3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է։ Տեղաբաշխվելու է 30.000 (երեսուն հազար) դրամային պարտատոմս՝ տարեկան 9.5% եկամտաբերությամբ։

4.000.000.000 (չորս միլիարդ) ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է։ Տեղաբաշխվելու է 40.000 (քառասուն հազար) դրամային պարտատոմս՝ տարեկան 10% եկամտաբերությամբ։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և Ակբա բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ։

3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

4.000.000.000 (չորս միլիարդ) ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

4.000.000.000 (չորս միլիարդ) ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728