Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՏԱ նախարարությունը ձևավորել է լայն օրակարգ «EDGE Group» ընկերության հետ և մեկնարկել կոնկրետ ծրագրերի իրականացման փուլը

Փետրվար 19,2025 17:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական, անվտանգային և առաջատար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնագիտացած, ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար «EDGE Group» ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահ Օմար Ալ-Զաաբիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու անհրաժեշտ քայլերը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմնվելով նախորդ հանդիպումների և բանակցությունների վրա, ձևավորել է լայն օրակարգ ընկերության հետ և մեկնարկել կոնկրետ ծրագրերի իրականացման փուլը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և գործնական քայլեր ձեռնարկելու մտադրությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը և ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728