Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր շրջադարձ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում. մեկնաբանում է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը

Փետրվար 19,2025 17:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ներկայացուցիչների հանդիպումը բավականին երկարատեւ ընթացակարգով տեղի չէր ունենում, եւ երկուշաբթի օրը նրանք վերջապես հանդիպեցին: Ավելի քան 4,5-5 ժամ տեւած քննարկման արդյունքները երկկողմ գնահատվեցին որպես դրական՝ հետագա քայլերը շարունակելու համար:

Արդեն առաջին արձագանքը հնչեց ԱՄՆ նախագահից, կանխատեսվում է, որ շուտով կարող է հանդիպում լինել իր եւ Պուտինի միջեւ: Սա աշխարհաքաղաքական իմաստով կարեւոր իրադարձություն է, այնքանով, որքանով հանրության համար պետք է ցավալի լինի Ուկրաինայում տեղի ունեցող եղբայրասպան պատերազմը: Տարբեր տեղեկություններով, Ուկրաինան մեկ միլիոն զինվորականներ եւ քաղաքացիական բնակչություն է կորցրել: Այդ հանդիպումը մեսիջ էր, որ խաղաղություն կարող է հաստատվել»,- «Հայելի» ակումբում նշեց Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

«Մի կարեւոր միտք կա, թե ինչ ձեւով եւ ինչ ժամանակաշրջանում կարող է իրականացվել խաղաղությունը եւ ինչ պահանջներ կդրվեն: Առաջին պահանջն այն է, որ Զելենսկին, որ քանդեց ուկրաինական պետությունը, այլեւս լեգիտիմ չէ, ուստի պահանջ է դրվում Ուկրաինայում իրականացնել նոր ընտրություններ, որի արդյունքում նախագահ ընտրված անձը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ: Կարեւոր ընթացակարգ եղավ նաեւ ԱՄՆ-Եվրոպա փոխհարաբերություններում, որն ուղղակիորեն կապված է այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ:

Նույն Մյունխենյան հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահը բավականին լուրջ հայտարարություններ արեց, խոսքը վերաբերում էր մասնավորապես Եվրոպայի անվտանգության նոր համակարգ ստեղծելուն եւ եվրոպական արժեքներից եվրոպացիների հեռանալուն: Նշվեց, որ ոչ միայն եվրոպական արժեքներից են հեռանում, այլեւ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունից, ընտանեկան արժեքներից; Հիշենք, որ Թրամփը իր նախագահության առաջին իսկ օրը հայտարարեց , որ ԱՄՆ-ը ճանաչում է երկու սեռ՝ արական եւ իգական»,-հավելեց բանախոսը:

Թաթուլ Պետրոսյանի խոսքով. «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հանդիպման հետ միասին զուգահեռ՝ Եվրոպայում անցկացվեց նաեւ եվրոառաջնորդների հանդիպում, որը նախաձեռնել էր Մակրոնը: Եվրոպայի համար բավականին լուրջ խնդիր է առաջացել իր իսկ անվտանգությունն ապահովելու առումով, քանի որ ԱՄՆ-ը կարծես ձեռ է քաշում Եվրոպայի անվտանգության երաշխավոր լինելուց»:

Ըստ նրա՝ «Շատ կարեւոր էր նաեւ երկրորդ նախագահի հայտարարությունը ՝ կապված Եվրոպայի հետ: Բոլորս տեսնում ենք, որ ծերացող Եվրոպան արդեն կազմաքանդվում է, Եվրոպայի քաշող ուժ հանդիսացող Գերմանիան ու Ֆրանսիան արդեն սկսել են իրենց իսկ երկրում խնդիրներ ունենալ: Այս պայմաններում քանդվող Եվրոպա գնալու այդ նախաձեռնությունը Հայաստանի համար ճակատագրական է, ինչպես բնութագրեց Ռուսաստանի փոխվարչապետը՝ Տիտանիկի տոմս է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728