Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտն այն աստիճանի է հասել, որ Գյումրիին ամենաշատ վնաս հասցրած նախկին քաղաքապետը մասնակցում է առաջիկա ընտրություններին, մինչդեռ Սամվել Բալասանյանը հետախուզվում է. Արման Բաբաջանյան

Փետրվար 19,2025 17:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Իհարկե, եթե Վարդանիկին մեկուսացնելու քաջություն չունես, ապա արտերկրում գտնվող Սամվել Բալասանյանի նկատմամբ պետք է հետախուզում հայտարարես։ Զավեշտն այն աստիճանի է հասել, որ Գյումրիին ամենաշատ վնաս հասցրած նախկին քաղաքապետը՝ սպանություններով, գողություններով, ապօրինություններով ու կեղեքումներով հայտնի Վարդանիկը, մասնակցում է առաջիկա ընտրություններին, մինչդեռ Սամվել Բալասանյանը հետախուզվում է։
Եթե Վարդանիկի քրեական անցյալով ու սպանություններով հայտնի որդուն՝ Սպարտակին, դատելու կամք չունես, ապա պետք է կալանավորես Սամվել Բալասանյանի որդուն, ով երբեք որևէ քրեական գործի մեջ ներգրավված չի եղել։ Իսկ Սպարտակն էլ թող զենքը ուսին շարունակի ամենավերջին հայհոյանքները հնչեցնել իր ընտանիքի քաղաքական հակառակորդների հասցեին։

Իշխանությունների անտարբերության, կամազուրկ քայլերի արդյունքում ձևավորված այս ամենաթողության շղթան պետք է կտրել։ Եվ մենք դա կանենք։ Անկասկած։

Հ․Գ․ Տեղեկացնեմ, որ ես ոչ Վարդանիկին եմ ճանաչում, ոչ նրա որդուն, ոչ էլ երբևէ հանդիպել եմ Սամվել Բալասանյանին կամ նրա որդուն։ Պարզապես անազատության մեջ, կալանավայրում, պատմում էին, որ իմ հետ կալանք կրողներից մեկը Սպարտակի կատարած սպանությունն իր վրա վերցրած Սպարտակի ընկերն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728