Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան

Փետրվար 19,2025 17:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի, ֆեյսբուքյան գրառումը

«Ազգի անցյալի հանդեպ քննադատական կամ ապակառուցողական մոտեցումը չպետք է ենթադրի ազգային պատմությունից հրաժարում, ոչ էլ ազգային վերելքի ու անկման համար նախկինում նշանակալի համարվող պատմական գործընթացների կամ իրադարձությունների արհամարհում»։ «Երջանկության քաղաքական գինը. Ֆինլանդիայի պատմությունը». հեղինակ՝ Հենրիկ Մեյնանդեր

Այժմ կարդում եմ այս գիրքը, և վերոնշյալ միտքը ստիպեց երկար խորհել մեր պատմության ընկալման մասին։ Մենք հաճախ հակված ենք անցյալը կա՛մ իդեալականացնելու, կա՛մ քննադատելու՝ առանց այն խորությամբ ուսումնասիրելու, առանց դասեր քաղելու, առանց հասկանալու, թե ինչով է այն կարևոր ներկայի ու ապագայի համար։ Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, զարգացող հասարակությունները միշտ իրենց պատմությունը վերաիմաստավորում են՝ քննելով սխալներն ու հաջողությունները՝ այդ ընթացքում չմերժելով անցյալի ժառանգությունը։

Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում, և որքան ավելի ազնվորեն ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր անցյալին, այնքան ավելի ամուր հիմք ենք դնում մեր ապագայի համար։
Ուրախ եմ, որ «կրթվելը նորաձև է» շարժման հանդիպման մասնակիցների հետ առիթ ենք ունեցել քննարկելու նաև այս թեման: Ճիշտ հարցադրումները, մտքի ազատությունը, իրականությանն ուղիղ նայելու և դրանից ճիշտ հետևություններ անելու կարողությունը կարևոր հմտություններ են՝ անհատի ու հասարակության զարգացման համար, ինչն էլ շարժման նպատակներից մեկն է։

Յուրաքանչյուր մասնակցի ներգրավվածությամբ այս շարժման ձնագնդին արագորեն մեծանում է, և ես հպարտ եմ, որ շարժումը համախմբում է անհատների, ովքեր պատրաստ են քննարկել, կիսվել, սովորել ու կրթվել ոչ թե պարտադրված, այլ՝ սրտանց, գիտակցաբար, ընտրությամբ։

Գրքի նվիրատվության օրը սեփական օրինակով ուզում եմ ընդգծել շատ կարդալու, կրթվելու, գրքերի էջերի մեջ խորասուզվելու, մեր միտքն ու հոգին նորոգելու ընդունակ գաղափարներ բացահայտելու կարեւորությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728