Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան

Փետրվար 19,2025 17:10

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովին:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը պետություն եւ մասնավոր գործընկերության շրջանակում կարեւորել է ասոցիացիաների դերը՝ դրական գնահատելով ԱՏՁՄ զարգացման տեմպերը:

Միությունը միավորում է ավելի քան 200 տեղական եւ միջազգային ընկերություններ՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել առավելագույն արժեք ստեղծող բարձր տեխնոլոգիաների կենտրոնի: 2025 թվականին լրանում է ԱՏՁՄ-ի գործունեության 25 տարին: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կենտրոնի վերածելու տեսլականով ԱՏՁՄ-ն շարունակում է ընդլայնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները:

«Վերջին հինգ տարիներին բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտում համախառն շրջանառությունն աճել է ավելի քան 4,5 անգամ, աշխատողների թիվը՝ 2,5 անգամ, իսկ ՀՆԱ-ն 2,6 տոկոսից այժմ արդեն գերազանցել է 7,6 տոկոսը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող: Նա կարեւորել է ինտենսիվ ներդրումները կրթական եւ գիտական ոլորտներում՝ արձանագրելով, որ վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 3,5 անգամ, իսկ ԲՏԱ նախարարության համընդհանուր բյուջեն՝ ավելի քան 5,5 անգամ:

Խոսելով մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է գիտության, կրթության եւ արդյունաբերության համագործակցութունը խթանելու անհրաժեշտությունը՝ այս փուլում կարեւորելով պետական ռազմավարական զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի շրջանակում առաջնահերթ հինգ՝ արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկա, ռոբոտաշինություն եւ ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ եւ բիոտեխնոլոգիա ուղղություններով աշխատանք է տարվում՝ մշակելու եւ Կառավարությանը ներկայացնելու պետական զարգացման ծրագրեր, որոնք հասցեագրված կլինեն կրթության, գիտության եւ արդյունաբերության ուղղություններով թռիչքային զարգացմանն ուղղված ծրագրերին:

Հակոբ Արշակյանը հաջողություն է մաղթել միությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել պետության եւ ասոցիացիայի փոխհամագործակցությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728