Տրանսպորտի նոր սակագները բոյկոտելու քարոզչական ակցիայի ժամանակ այսօր ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին մի քաղաքացի պատմեց, որ ինքն ունի իր բոյկոտի ձեւը:
«Հլը որ չեմ նստում»,- ասաց քաղաքացին՝ նշելով, որ միջքաղաքային տրանսպորտից հնարավոր է օգտվի, որովհետեւ քաղաքի մեջ ուղեվարձը դեռ 100 դրամ է:
Նա ասաց, որ բոյկոտի երկու ձեւ էլ կա. «Կարելի է «Օպել» առնել: Թեկուզ մի հատ բլած կարելի է ճարել: Անհամություն է արդեն տրանսպորտից օգտվել, կարելի է «Օպել» առնել»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հարցադրում առաջ քաշեց՝ ինչու զինվորական թոշակառուները ներառված չեն տրանսպորտից արտոնյալ կարգավիճակով օգտվելու շրջանակի մեջ. «Երեւի վազանց են արել, չեն նկատել: Ես պատերազմի մասնակից եմ, սպա եմ, այն էլ հաղթած սպա, ինձ ոչ մի բան չկա, անպայման պետք է զոհվա՞ծ լինեի: Զինվորական թոշակառու եմ, ինչո՞ւ են հանել զինվորական բառը… հիմա, այսինքն` պետք է «Օպել» առնեմ, չնստեմ տրանսպորտ»:
Մեկ այլ քաղաքացի ասաց, որ 100 դրամը ընտիր էր, 150 դրամը շատ է, ու կան քաղաքացիներ, որ չունեն ավելին, որ 100 դրամից ավելին վճարեն:
Մեկ այլ տարեց կին էլ, որը անվճար էր երթեւեկում, դժգոհեց տրանսպորտին երկար սպասելուց, ասաց ժամերով սպասելով են մնում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ